«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Մենք ենք, մեր ֆիլմերը» կինոփառատոնը` երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում

 «Մենք ենք, մեր ֆիլմերը» կինոփառատոնը` երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում
05.07.2016 | 15:24

Հուլիսի 7-10-ին 2016-ի երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում կանցկացվի «Մենք ենք, մեր ֆիլմերը» 2-րդ կինոփառատոնը:

«Մենք ենք, մեր ֆիլմերը» հայկական ժամանակակից ֆիլմերի և մուլտֆիլմերի ցուցադրության նախագիծ է, որը նախորդ տարի անցկացվեց հուլիսի 6-ին այդ տարվա երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում:


Փառատոնի ծրագրում ներառված են վերջին երեք տարիների հայրենական արտադրության կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր, ինչպես վավերագրական, այնպես էլ գեղարվեստական, որոնք կցուցադրվեն Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Այս տարի փառատոնը կունենա նաև ուսանողական ֆիլմերի ծրագիր, որը կցուցադրվի «Nancy» սրճարանում: Կլինեն նաև հայկական մուլտֆիլմերի ցուցադրություններ Գյումրու մանկապարտեզներում:


Փառատոնի կազմակերպիչը «The NAME Production» խումբն է: Աջակցել են «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ն, Հայաստանի Ազգային կինոկենտրոնը, Գյումրու քաղաքապետարանը, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը, «Nancy» սրճարանը, «X-Tech Creative Studios»-ը և «Arloopa»-ն:


Կինոփառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 7-ին`ժամը 19:00-ին, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիլմով:
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ